Հեռախոսազրույց Հայաստանի ԱԳ նախարարի և Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարարի միջև


14-07-2017 19:27:28

Հուլիսի 14-ին հնդկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Շրի Ակբարի միջև։

Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձան Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի` Երևան կատարած այցելության ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Շրի Ակբարը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։


1766





Գլխավոր լուրեր