Լապշինի համար Բաքվում պահանջում են 6.5 տարվա ազատազրկում


14-07-2017 18:57:08

Բաքվի դատարանում մեղադրող կողմը 6.5 տարի ազատազրկում է պահանջել ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար:

Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նա մեղադրվում է առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցման Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը Արցախում եղել է 2011-ին և 2012-ի հոկտեմբերին, ինչից հետո՝ 2015-ին նա այցելել է Ադրբեջան Վրաստանի տարածքով, օգտագոչծելով ուկրաինական անձնագիր: Լեռնային Ղարաբաղ նա այցելել էր ռուսական անձնագրով:

Աղբյուրի փոխանցմամբ, մեղադրող դատախազը համարում է, որ Լապշինը խախտել է Ադրբեջանի պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքները: Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկված Լապշինը ձերբակալվեց 2016-ի դեկտեմբերի 16-ին, ապա հանձնվեց Բաքվին:

Լապշինի փաստաբանը հայտնել է, որ այսօր Բաքվում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատախազը 6.5 տարվա ազատազրկում է պահանջել: Գործի քննությունը սկսվել է հունիսի 30-ին: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել ելույթի նախապատրաստման համար: Դատավարությունը կշարունակվի հուլիսի 19-ին:

Առաջին նիստում Լապշինը հայտարարել էր. «Ես ինձ մեղավոր չեմ համարում: Ես որպես զբոսաշրջիկ եմ այցելել Լեռնային Ղարաբաղ: Իմ բլոգում ես պատմել եմ միայն որպես զբոսաշրջիկ իմ տպավորությունների մասին, դրանք քաղաքական հրապարակումներ չեն: ԼՂ հակամարտության վերաբերյալ առավել մանրամասներ ես իմացել եմ մեղադրական ակտից: Ես Ղարավաղում եղել եմ երկու անգամ, որևէ շփում չեմ ունեցել պաշտոնատար անձանց հետ»:

Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանի «սև ցուցակ»-ը գոյություն ունի 2013-ից, այնտեղ 667 անուն է ներառված: Դրանք այն մարդիկ են, ովքեր այցելել են ճնաչացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն առանց Ադրբեջանի ԱԳ նախարարության համաձայնության: Ցուցակում հայտնի լրագրողներ են, եվրոպացի խորհրդարանականներ, մշակութային գործիչներ:


1743





Գլխավոր լուրեր