Լուկաշենկոն՝ ԵՄ առաջնորդներին. Դադարեցրեք մեզ առաջ քշել


21-04-2017 20:23:50

Ուղերձով դիմելով բելառուս ժողովրդին եւ Ազգային ժողովին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրամիության ներկայացուցիչներին կոչ է արել նահանջել Բելառուսի հետ հարաբերություններում նախկին սկզբունքներից, հայտնում է «ԲելՏԱ»-ն:

«Դադարեցրեք մեզ առաջ քշել: Ահա, կիրառել են ինչ-որ չափից ավելի մեծ ուժ: Չէ՞ որ մենք տեսնում ենք, թե հենց Եվրամիությունում ինչ է կատարվում: Մենք, ի՞նչ է, մարդկանց ջրո՞վ ենք ցողել, գազո՞վ ենք թունավորել, ի՞նչ ենք էլի արել: Ո՛չ: Իսկ ահա դուք արել եք, եւ նույն ժամանակ: Եվ այն երկրները, որոնք ցուցարարներին թունավորեցին արցունքաբեր գազով, սկսում են մեզ հանդիմանել, որ մենք վերջերս ինչ-որ ուժ ենք կիրառել: Տարօրինակ մոտեցումներ են»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նշել է որոշ արեւմտյան երկրներում անվտանգության ոլորտում էական թերությունների առկայության մասին:

«Մի՞թե դա թույլատրելի է, որ խփում են, ջարդում, բեռնատարներով ճզմում: Դուք կսկսեք ցատկոտել, երբ շուտով այդ ուժերը, որոնցից վախենում եք (մենք էլ նրանց չենք ողջունում), իշխանության գան»,- ասել է Լուկաշենկոն:







Գլխավոր լուրեր