Պուտին-Էրդողան հանդիպման վայրն ու ամսաթիվը hայտնի է


21-04-2017 13:30:43

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին է հայտնել ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ամսաթիվը, գրում է gazeta.ru-ն:

Պեսկովը նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Սոչիում` մայիսի 3-ին:

Հայտնի է նաև, որ հանդիպման ժամանակ կողմերը շեշտը կդնեն Սիրիայում տիրող իրավիճակի կայունացման շուրջ քննարկման վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։


443





Գլխավոր լուրեր