Վիգեն Սարգսյանը ցանկանում է շարունակել իր ծառայությունը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում


21-04-2017 12:35:56

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկաում է շարունակել իր ծառայությունը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններից հետո որտեղ է պատրաստվում շարունակել իր աշխատանքը: Հույս հայտնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իրեն կտա այդ հնարավորությունը:

Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում չէր բացառել խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաջողության դեպքում իր՝ պաշտոնի անցնելը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.

«Իմ նախարարական կարգավիճակը չի ենթադրում մեկնաբանել այն, ինչ կմեկնաբանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը և Հանրապետության նախագահը, երբ որ հարմար գտնի դրա մասին խոսելու: Եթե լիներ որոշում, որ ենթակա է հանրայնացման, մենք հաստատ ձևը կգտնեինք դրա մասին ասելու»,- նշեց նա:


401





Գլխավոր լուրեր