Ասադը հերքել է ԻՊ-ի առաջնորդին կալանավորելու լուրերը


20-04-2017 23:33:02

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին կալանավորելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Ասադը նշել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե ալ-Բաղդադին իբր կալանավորվել է Սիրիայում` Իրաքի հետ սահմանի մոտակայքում: Այդ տեղեկատվության հաստատում չի եղել:

«Ոչ, դա ճիշտ չէ…Ամեն դեպքում այդ սահմանն այժմ գտնվում է ԻՊ-ի վերահսկողության ներքո, այն սիրիական կամ ռուսական չէ, արևմտյան կամ ամերիկյան չէ, ոչ մեկինն է: Միայն ԻՊ-ն է վերահսկում այս սահմանը, դրա պատճառով էլ ալ-Բաղդադին այնտեղ անվտանգ է»,- ասել է Ասադը:







Գլխավոր լուրեր