Ռուս զինծառայողին գտել են


20-04-2017 23:25:03

Երեկվանից որոնվող Դմիտրի Լոշմանովին ոստիկանությունը գտել է քիչ առաջ՝ Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Ասպարեզին փոխանցեց, որ զինծառայողը գտնվել է ոոստիկանության ակտիվ որոնողական աշխատանքների արդյունքում, դատախազն այլ մանրամասներ չհայտնեց, տեղեկացրեց, որ հիմա Դ.Լոշմանովին ուղեկցում են ոստիկանություն, որտեղ վերջինս տալու է բացատրություն, պարզելու են հանգամանքները, լրացուցիչ տեղեկություններն առաջիկայում կհրապարակվեն:

102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9:30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից եւ չի վերադարձել:

Այսօր կեսօրին Գյումրիում արդեն ուղղաթիռներով էին փնտրում անհայտ կորած զինծառայողին, քաղաքն անհանգիստ էր, քանի որ չէր հավատում ոստիկանության՝ զինծառայողի անզեն լինելու տեղեկություններին:


365





Գլխավոր լուրեր