ՀՀԿ-ն բարոյական աջակցություն է ցույց տալիս դպրոցի տնօրեններին


20-04-2017 23:10:23

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի կողմից հրապարակած դպրոցի տնօրենների ձայնագրություններին՝ նշեց, որ ՀՀԿ-ի համար աշխատած տնօրենների գործողության օրինականությունը կամ օրենքի խախտումը կորոշեն դատական ատյանները:

«Մենք բարոյական աջակցություն ենք ցույց տալիս և ցույց տալու այդ տնօրեններին, որովհետև ինչպես դուք իրավունք ունեք պաշտպանելու դատական ատյաններում ձեր կոլեգաների իրավունքները, այնպես էլ մենք իրավունք ունենք բացառապես բարոյական աջակցություն ցույց տալու մեր կուսակից գործընկերներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:







Գլխավոր լուրեր