Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն շատ մոտ են՝ կնքելու քաղաքական համագործակցության համաձայնագիր


20-04-2017 22:49:12

«ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն շատ մոտ են՝ կնքելու քաղաքական համագործակցության համաձայնագիր»,- քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Քննարկումները ՀՅԴ-ի գործընկերների հետ շարունակվում են, շատ հավանական է, որ 2017 թվականին Հանրապետական-Դաշնակցություն քաղաքական համաձայնությունը կստորագրվի եւ մենք պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի: Սա նախնական քննարկումների արդյունքներն են, քննարկումները շարունակվում են, հակվածությունը թե մեր, թե ՀՅԴ-ի մոտ ավելի շատ դեպի համագործակցության շարունակոսւթյունն է»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:







Գլխավոր լուրեր