Թրամփի ու Էրդողանի հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-17-ը


20-04-2017 22:34:47

 

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-17-ը:

Ինչպես փոխանցում է Russia Today-ը, այս մասին թուրքական հեռուստաալիքին հայտնել է թուրք ղեկավարը:

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Էրդողանն ու Թրամփը հանդիպում կունենան մայիսին: Չավուշօղլուի խոսքով` նրանց հանդիպումը կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որն անցկացվելու մայիսի 25-ին Բրյուսելում:


508





Գլխավոր լուրեր