Կարեն Կարապետյան․ «Անհրաժեշտ է արդիականացնել երթուղային ցանցը» (Տեսանյութ)


20-04-2017 14:00:47

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ճանապարհաշինությանն ու միասնական երթուղային ցանցին: Վարչապետի խոսքերով՝ Հայաստանի բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Ըստ նրա՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ:

«Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով նշված խնդիրների կարևորությունը Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին մեկամսյա ժամկետում՝ գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորգոման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:







Գլխավոր լուրեր