Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով «Ազգ-բանակ-2017» համաժողովի ժամանակ


20-04-2017 13:54:03

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ հանդես եկավ նոր և համարձակ 2 ծրագրային առաջարկներով:

Նա առաջարկում է բուհական տարկետման իրավունք ընձեռել այն երիտասարդներին, որոնք որոշում են, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ են անցնել ոչ թե շարքային-ժամկետային ծառայության, այլև 3 տարվա վճարովի սպայական նշանակում ստանալ:

Նախարարը բացատրեց, թե ինչպես է դա պատկերացնում

Առաջին կուրս ընդունվելուց հետո արական սեռի ներկայացուցիչները 2-րդ կուրսից մինչև 4-րդ կուրսը ներառյալ գնում են Վազգեն Սարգսյանի անվան միասնական ռազմական ամբիոն և ստանում դասակի հրամանատարի հմտություններ: Դիպլոմ ստանալուց հետո նրանք ստանում են նաև լեյտենանտի սպայական կոչում և նշանակվում ծառայության ՝ ըստ իրենց մասնագիտությունների: 3 տարի ծառայելով՝ նրանք ստանում են վարձատրութուն, իսկ 3 տարի անց նրանց ծառայությունն ավարտվում է: Ի տարբերություն Ռազամական ուսումնական հաստատությունների սաների, որոնք շարունակում են կրթությունը՝ այս սպաները 3 տարվա ծառայությամբ իրենց պարտքը ավարտում են: Իհարկե, դա չի նշանակում, որ նրացից մեջ չեն լինի ծառայությունը շարունակել ցանկացողներ, հակառակ դեպքում՝ նրանք դառնում են պահեստազոր: Ավելին՝ առաջարկվում է սպայական ծառայության անցած երիտասարդների ուսման վարձի լրիվ փոխհատուցում, իսկ ծառայությունից հետո մագիստրոսական ծրագիրը շարունակելու դեպքում նախատեսվում է փոխհատուցում:

Հաջորդ ծրագիրը, որ Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, կոչվում է «ԵՍ ԵՄ»

Այդ ծրագրով հնարավորություն է տրվում զինվորին ընտրել, թե որտեղ է ծառայելու՝ առաջնագծում, թե ավելի ապահով թվացող զորամասերում:

«Սա հարաբերական բաժանում է, քանի որ, ինչպես նշեց պարոն Մկրտչյանը, մեր պարագայում առաջնագիծ և թիկունք հասկացությունները շատ փոխշաղկապված են»: Եթե ժամկետային զինվորական ծառայության զորակոչված նորակոչիկը կամավոր ընտրում է առաջին կարգի զորամասը՝ նրան առաջարկվում է ստորագրել 3 տարվա պայմանագիր՝ ծառայության անցնելու առաջնագծում, բայց հետևյալ պայմաններով. 5 ամիս ուսումնական ցիկլը անցնելուց հետո նրանք անցնում են ծառայության 1+1+2 ձևաչափով: Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ անց են կացնում տանը, մեկ շաբաթ՝ զորամասում՝պատրաստվելով հերթապահության և 2 շաբաթ՝ առաջնագծում: Այդ մեկ շաբաթ արձակուրդի համար նրանք ստանում են արձակուրդային որոշակի գումար՝ ճանապարհածախսի, մեկ շաբաթվա ծախսերի համար և միևնույն ժամանակ՝ նրանց հաշվին կուտակվում է գումար: 3 տարի ծառայությունը ավարտելու հետո նրանք ստանում են իրենց հավին մոտ 5 միլիոն դրամ: Այդ գումարը նրանք կարող են օգտագործել հիպոթեկային վարկերով մատչելի բնակարան ձեռք բերելու համար, եթե գյուղական համայնքներից են՝ փոքր ֆերմա ստեղծելու կամ ուսման վարձի փոխհատուցման համար: Սա կամընտիր ծրագիր է, և եթե քաղաքացին չի ցանկանում այս ծրագրով ծառայել, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: «Բայց հաշվի առնելով այս ծրագրի գրավչությունը, ես ակնկալում եմ, հաջող աշխատանքի դեպքում տարիների ընթացքում պետք է կարողանանք ամբողջ առաջնագիծն անցկացնել ծառայության հենց այս ձևին: Սա հնարավորություն է տալիս ստեղծել շատ ավելի ամուր, այդ գործում նվիրյալների անձնակազմով առաջնագծի, որոնցից շատերը վստահ եմ, կցանկանան, շարունակել ծառայությունը՝ որպես պայմանագրային ծառայողներ»,-ասաց Սարգսյանը:

 

 


516





Գլխավոր լուրեր