Երբևէ չեմ մտածել, որ կարող եմ հայտնվել պաշտպանության նախարարի պաշտոնում. Վիգեն Սարգսյան


20-03-2017 20:29:39

25 տարվա ընթացքում կարողացել ենք ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ ժառանգորդին ընտրում է ժողովուրդը, «Ազատություն» ռ/կ եթերում ասաց ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով հարցին, թե արդեն որոշված է, թե ո՞վ է փոխարինելու Սերժ Սարգսյանին և ինքը կհամաձայնի՞, եթե նման առաջարկ լինի:

«Կարծում եմ` այդ առումով մենք շատ առաջ ենք ընկնում ժամանակից: Ես ինձ համար մատնանշել եմ մի խնդիր, որը շատ կուզեմ լուծած լինել. Դա պաշտպանության ոլորտում մեր երկրի բազմաթիվ խնդիրների լուծումները որոնելն է: Եթե ունենանք վստահության քվեն, իմ երազանքը կլիներ շարունակել իմ այսօրվա աշխատանքը», - ասաց Վիգեն Սարգսյանն` ավելացնելով.
՝
«Մի կողմից ես երբևէ չեմ մտածել, որ կարող եմ հայտնվել պաշտպանության նախարարի պաշտոնում՝ բազմաթիվ հանգամանքներից ելնելով, բայց, այդ պատասխանատվությունը ստանձնելով, հասկացել եմ` այն հսկայական պատասխանատվությունը, որը կրում է պաշտպանության նախարարը, բավարար է ցանկացած հավակնություն հագեցնելու համար: Եթե ես կարողանամ այս ծառայության մեջ հաջողության հասնել, երջանիկ կլինեմ, եթե տապալվեմ, այլ բանի ցանկություն չեմ ունենա»:







Գլխավոր լուրեր