ՀՀԿ ցուցակի ներկայացուցիչները չեն զլանում շփվել ընտրողի հետ և ոչ ոք «Skype»-ով հեռվից չի շփվում. Վիգեն Սարգսյան


20-03-2017 20:06:34

ՀՀԿ-ի ցուցակում առաջին տեղ ասվածը հարաբերական է, քանի որ այն բաղկացած է տարբեր ոլորտներում առաջին տեղ զբաղոցնող ու հեղինակություն վայելող անձանցից, այսօր «Ազատություն» ռ/կ եթերում ասաց ՀՀԿ ցուցակը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մեր ցուցակում չկա անձ, ով ճանապարհ չի անցել: Կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր մինչև այս ցուցակում հայտնվելը ևս անցել են կարևոր ճանապարհ», - ասաց պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն ընտրելու դեպքում չի նշանակում, որ ընտրում են Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին կամ Տարոն Մարգարյանին, քանի որ «իրենք որոշումներ կայացնողներ չեն, իրենց ուղղակի որպես շատ գեղեցիկ դեմքեր են բերել այս տեղերում դրել: Ինչպես «Խաթաբալա»-ում է Նատալին ցույց են տալիս, Մարգրիտին` կնության», Վիգեն Սարգսյանը պատասխանեց.

«Կարծում եմ ծիծաղելի մեկնաբանություն է: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է թերագնահատել մեր ցուցակը: Մեր ցուցակի բոլոր համարները տեղում են և չեն զլանում հանրության հետ հանդիպել և ոչ ոք «Skype»-ով հեռվից չի շփվում ընտրողի հետ»:

 







Գլխավոր լուրեր