Հայաստանում այսօր իշխանափոխությունն անհրաժեշտություն է. Սեյրան Օհանյանն իր ելույթը անեկդոտով եզրափակեց


20-03-2017 19:41:14

Հայաստանում այսօր իշխանափոխությունն անհրաժեշտություն է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանը:

«Իշխանափոխությունը անհրաժեշտություն է նաեւ այն առումով, որ քաղաքակիրթ աշխարհում քաղաքական էլիտաների, թիմերի պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսի դրականի վրա հենվելով, հաշվի առնելով բացթողումները, բացասականը՝ ժողովրդի վստահությունն է ձեռքբերում եւ գնում կառավարելու»,-ասել է նա:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է նոր իշխանություն, նոր եւ գրագետ թիմ:

«Թող գան նոր, ավելի գրագետ ուժեր, որն ավելի արագ տեմպերով կկարողանա այս երկիրը տանել դեպի առաջընթաց:  Մենք դոփում ենք տեղում, եթե ոչ հետընթաց ենք գնում»,-ասել է նա:

Իր ելույթի վերջում Սեյրան Օհանյանը անեկդոտ է պատմել ընտրողներին՝ այն համեմատելով Հայաստանում իշխանափոխությունից հետո երկրում սպասվելիք զարգացումների հետ:

«Մենք ձեր հետ միասին պետք է թափը բազմապատկենք, որ Հայաստանի տարածքաին զարգացումը համաչափ լինի, բազմապատկենք այն հայտնի վանաձորյան հումորի նման, որը ես լսել եմ: Կիրակի օրը երկաթգծի կայարանի մի խումբ տարեցներ նայում են՝ ինչպես է շոգեքարշը կամաց-կամաց քաշում վագոնները, որի ժամանակ տարեցներից մեկն ասում է՝ սա քաշիլ չի, սա քաշիլ չի: Իսկ երբ գնացքը թափ է առնում, ասում է՝ էս ձեւի որ գնաց, կանգնիլ չի»,-պատմեց նա:







Գլխավոր լուրեր