ՀՎԿ նախագահի խոսքով՝ իրենց գաղափարնեը գողացել են


20-03-2017 18:57:24

«Մենք ունենք  «չլսող ու չտեսնող» պատգամավորների մեծ թիվ, մեզ դա պետք է անհանգստացնի, և պետք է այնպես անենք, որ խորհրդարան գան երկրի խնդիրներով մտահոգված մարդիկ»,- այսօր այս մասին նշեց «Հայկական վերածնության» նախագահ Արթուր Բաղդասարյանը Նոր-Նորք վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա հավաքվածներին կոչ արեց քվեարկել այնպես, որ իրենց կյանքում մի բան փոխվի:

«Թաղի տղերքով, փող բաժանելով, ցուցակագրելով մեր երկիրը գնալու է թշվառության ու անդունդի։ Երբ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը, շատերը քննադատեցին, հիմա տենում ենք որ շատերն են վերցրել այն կետերը, որոնք մենք ենք ներկայացրել մեր ծրագրում։ Հայաստանում ցավոք գաղափարագողությունը տարածված է, բայց ես ողջունում եմ, որ առաջադեմ գաղափարները տանում են»,-ասաց Բաղդասարյանը՝ ներկայացնելով իրենց ծրագրերը պրոֆեսիոնալ բանակի, արտադրության, կրթության ու առողջապահական համակարգի մասին։

ՀՎԿ նախագահի կարծիքով մարդիկ կան մոլորյալ են և չգիտեն՝ ում ընտրեն. «Խնդրում եմ իմ թիմին ակտիվ աշխատել ու բացատրել թե ում ընտրեն, որ ապրիլի 3-ին հաղթանակ տոնենք»։







Գլխավոր լուրեր