Ոչ ոք չի կարող ստիպել ՀՀ քաղաքացուն կատարել կանխակալ ընտրություն, ելք կա. Վիկտոր Ենգիբարյան


20-03-2017 17:50:20

Tert.am-ը գրում է․

«Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքից (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) առաջադրված պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանն այսօր ապրիլի երկուսին սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում իր թիմակիցների հետ շրջում է Աջափնյակ թաղամասի բակերով։

«Տիկնայք և Պարոնայք, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, ես Վիկտոր Ենգիբարյանն եմ: Մենք «Ելք» դաշինքից ենք, մենք եկել են Աջափնյակ, որպեսզի պայքարենք հուսահատության դեմ, խաբեությունների, ընտրակաշառքի և արատավոր մյուս երևույթների դեմ, մենք եկել ենք, որ հայտնենք, որ ելք կա»,-հայտնում էր նա, իսկ թիմակիցները շենքերի բնակիչներին բաժանում էին «Ելք»-ի ծրագրերը և թեկնածուի կենսագրությունը։

«Ոչ ոք չի կարող ստիպել ՀՀ քաղաքացուն կատարել կանխակալ ընտրություն, ոչ մեկ չի կարող կաշառել ՀՀ քաղաքացուն: Մենք հավատում ենք ձեզ և ձեր տված քվեի ուժով մենք կիրականացնենք այն փոփոխությունները, որի մասին բոլորս երազել ենք»,-ասաց նա:

Այնուհետև Երվանդ Ենգիբարյանը զրուցեց քաղաքացիների հետ, որոնց մտահոգում էր ընտրացուցակները կեղծելու, «մեռելների» անունները գրելու խնդիրը, որին ի պատասխան՝ թեկնածուն վստահեցրեց, որ այս անգամ ցուցակները հրապարակվելու են, և քվեարկության գործընթացը «մաքուր» է լինելու: Նա նաև նշեց, որ ընտրատեղամասերում պատշաճ վերահսկողություն են իրականացնելու:

 







Գլխավոր լուրեր