Իմ եւ իշխանության պատկերացումները չեն համընկել. Իշխան Զաքարյանը՝ Ծառուկյանին միանալու մասին


20-03-2017 16:22:22

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալուց հետո է որոշում կայացրել հեռանալ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից եւ կանգնել Ծառուկյանի կողքին: Այս մասին «»Ռ-Էվոլուցիա» հաղորդաշարի ժամանակ ասել է նա:

«Իմ ընտանիքում, իմ շրջապատում ես ասել էի, որ այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարի քաղաքականության էջը բացելու եւ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին՝ կանգնելու եմ նրա կողքին, որն էլ արեցի»,-ասել է նա:

Իշխան Զաքարյանը նշել է, որ նման որոշում է կայացրել, որովհետեւ իր եւ իշխանության պատկերացումները չեն համընկել:

«Եթե իշխանության հետ չես, չես քայլում իշխանության հետ, այլ ծրագիր ես ներկայացնում, քան իշխանությունը, բնականաբար, արդեն ընդդիմություն ես: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժ ընդդիմություն է՝ անկախ նրանից, թե ում ինչպես են որակում»,-ասել է նա:







Գլխավոր լուրեր