14 անշարժ գույք, որոնցից 3-ը՝ Գլենդելում․ Արմեն Ամիրյանի ունեցվածքը


20-03-2017 12:22:42

Hetq.am-ը գրում է․

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ իր ուսերին վերցնելով նաև գովազդային արշավի բեռի մի մասը: Արմեն Ամրյանը նախարար է նշանակվել 2016թ. սեպտեմբերի 27-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն›› ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը, եղել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավարը, ապա մեկ տարի եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

Արմեն Ամիրյանը որպես պատգամավորության թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր, որը ներառում է 2016թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. փետրվարի 1-ը:

Նշված ժամանակահատվածում Արմեն Ամիրյանը ստացել է մոտ 27 միլիոն 600 հազար դրամ և 108 000 դոլար եկամուտ: Դոլարով ստացված եկամուտը գոյացել է վարձակալությունից ստացված գումարից: Ի դեպ, վարձակալն էլ եղել է նախարարի որդին՝ Հայկ Ամիրյանը:

Եկամտի զգալի մասը՝ մոտ 22 մլն դրամ, գոյանում է շահաբաժնից: Արմեն Ամիրյանը «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ում ունի 34% բաժնետոմս: Ընկերությունը հիմնադրվել է 1999թ. դեկտեմբերի վերջին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


669





Գլխավոր լուրեր