Սերժ Սարգսյանի համար աշխատող Էդմոն Մարուքյանը ի՞նչ է ասել Փաշինյանին


24-01-2017 14:26:32

Վանաձորից ԱԺ եկած պատգամավոր Էդմոն Մարուքյանը ի սկզբանե հասարակական լայն շրջանում աչքի ընկավ որպես Սերժ Սարգսյանի թիմի կողմից հովանավորվող պատգամավոր: Մարուքյանի գործընկեր, այսօր արդեն նույն քաղաքական դաշինքում գործող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին Մարուքյանին որակում էր որպես Սերժ Սարգսյանի համար խաղեր տվող ընդդիմադիր, երբեմն էլ Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին նմանեցնում է Սամվել Ալեքսանյանի (Լֆիկի) պաշտպանների հետ: Ոչ վաղ անցյալում էր, որ նույն Փաշինյանը արձանագրեց, թե «Մարուքյանը ուզում է Վանաձորում մարուքյանների կլան ստեղծել, նոր Սուրիկ Խաչատրյան է ուզում դառնալ»:

Նիկոլ Փաշինյանն էր, որ Էդմոն Մարուքյանին որակեց «քուչի մակարդակի» տղա, և նույնիսկ ցավով արձանագրեց որ նա այդ «քուչի» մակարդակից չի անցել: Այս ամենը բարձրաձայնվեց, երբ ընդամենը ամիսներ առաջ Վանաձորի ավագանու ընտրության ժամանակ բախվեցին Փաշինյանի ու Մարուքյանի քաղաքական շահերը.

 Նիկոլ Փաշինյանը ոչ առաջին ու ոչ էլ վերջին անգամն էր, որ բացահայտեց Վանաձորից ԱԺ եկած Մարուքյանի իրական քաղաքական դեմքը: Փաշինյանը, պատգամավորական ու լրագրողական աշխատանքը համատեղելով,  արձանագրել էր. «Էդմոն Մարուքյան պատգամավորը չորս տարվա պատգամավորական քվեարկության ընթացքում վեց անգամ վստահության քվե է տվել ՀՀԿ-ին»: Փաշինյանն անգամ հարց էր ուղղել, իր իսկ խոսքով, «քուչի մակարդակի» մնացած Էդմոն Մարուքյանին. «Կարո՞ղա մտածել եք Երևանը Սերժ Սարգսյանի քուչենա ու պետքա իրանց օգտին քվեարկեք»:

Ժամանակին Փաշինյանն Էդմոն Մարուքյան պատգամավորի մասին էլի էր բացահայտումներ արել: Երբ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ՝ Էդմոն Մարուքյանը առաջիններից մեկն էր, որ հայտարարեց, թե ինքը երբևէ չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Ժողովուրդ» թերթի հարցին ՝ թե ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, դուք այդ պահանջին կո՞ղմ եք, կմիանա՞ք, թեոչ, Մարուքյանը ասել էր. «Իսկ Դուք երբեւէ լսե՞լ եք, որ ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ: Ովքեր որ պահանջել են, օպերայում ցույցեր են արել, երեւի դա իրենց համար է, ու թող իրենք էլ ստորագրեն, ես ի՞նչ կապ ունեմ»: Իսկապես, ինչ կապ ուներ Սերժ Սարգսյանի համար աշխատող Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հետ.

 Այո, Փաշինյանը ապացուցեց ապացուցելին՝ Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի համար աշխատող լավագույն պատգամավորն է:

Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ ապացուցեց Մարուքյանի նվիրվածությունը Սերժ Սարգսյանին, եթե պիտի հետո Մարուքյանն ու Փաշինյանը ծվարեին նույն դաշինքում: Եվ հետո, ինչպե՞ս պատահեց, որ Մարուքյանին ՀՀԿ-ի օգտին վեց անգավ քվեակելու մեջ մեղադրելուց հետո Փաշինյանն ինքը կողմ քվերակեց ՀՀԿ-ի խայտառակ նախագծին, որն առաջին հերթին հարվածում էր սահման պահող զինվորի ու նրա ընտանիքի ոգուն ու արժանապատվությանը: Տարբերակը մեկն է՝ Սերժ Սարգսյանի համար տարիներ շարունակ աշխատող Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին համոզել է ու իր փորձով ապացուցել, որ Սերժ Սարգսյանի համար աշխատելը «առաջընթաց» է, «ապահով» է ու «ելք» է: Այլապես, եթե մերժվում է այս տարբերակը, մնում է երկրորդը՝ կասկածել Նիկոլ Փաշինյանի ասված խոսքի փուչ լինելու վրա՝ ուղղված թե Սերժ Սարգսյանին և թե այլոց:

Ռուզան Ստեփանյան


56845





Գլխավոր լուրեր